33446 դիտում
09:40 21-03-2024
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորին տեղում օգնություն են ցուցաբերել և հիվանդանոց տեղափոխել ՊԾ գումարտակի հրամանատարի տեղակալն ու վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Ի․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ավետիս Հ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը պարեկների հետ նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել ապա վիրավորին ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։
Վթարի միասին ոստիկանության Մեծամորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+