211652_close_icon
views-count1018 դիտում article-date 17:17 27-11-2023

Արցախում պայթյունից տուժած անձանցից 2-ը Բելգիայից կվերադառնան Հայաստան, իսկ մեկը կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը:

Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:

«Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում` ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,-նշել է դեսպանը:

Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն
այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն
դեղագործության ոլորտում կապերի խորացում ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:

Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր