1754 դիտում
12:45 12-08-2016
Հիվանդանոցներում շարունակում է բուժումը հուլիսյան իրադարձություններից տուժած 4 քաղաքացի, որոնցից մեկը ոստիկան է
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո հուլիսյան իրադարձություններից հետո 4` «Էրեբունի», «Աստղիկ», «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» և Այրվածքաբանական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ այդ իրադարձությունների ժամանակ տուժած 4 քաղաքացի:
Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ոստիկանն է, ում համար երեկ հրավիրվել էր Հայաստանի ականավոր վիրաբույժների մասնակցությամբ կոնսիլիում:
Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ի ցույցը ցրելու արդյունքում ոստիկանների նետած «Асз-40» տիպի լուսաձայնային նռնակներից այրվածքներ ստացած Թամար Մանուկյանը: Նա մի քանի օր առաջ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:
Նմանատիպ նյութեր
8286 դիտում
22:36 05-04-2017
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ պայթյունից տուժած 55 քաղաքացի
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան