211652_close_icon
views-count1144 դիտում article-date 14:11 29-11-2023

Պապիկյանը ներկա է եղել բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությանը

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի  ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։

Հայտնում է ՊՆ-ն:

Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։

Նմանատիպ նյութեր