211652_close_icon
views-count2395 դիտում article-date 22:12 29-11-2023

«Փյունիկ» ՖԱ-ն որոշել է թեկնածու չառաջադրել ՀՖՖ նախագահի ընտրություններում․ ակումբի հայտարարությունը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել։ 

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: 

Ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

Արթուր Սողմոնոյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին «Բեստ վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում (հասցե՝ Իտալիայի փող.,1 շենք) ու կմեկնարկի 13:00-ին»։

Նմանատիպ նյութեր