211652_close_icon
views-count8680 դիտում article-date 10:38 26-01-2017

Միհրան Պողոսյանը համոզել է Վարդան Այվազյանին չառաջադրել իր թեկնածությունը` հօգուտ Վահան Հարությունյանի. «Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում նախընտրական գործընթացները հետաքրքիր «ծալքեր» են պարունակում: Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու գեներալ Միհրան Պողոսյանի քեռորդին` Վահան Հարությունյանը, ով «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է: ՀՀԿ-ից այստեղ պատրաստվում էր իր թեկնածությունը դնել նաև Վարդան Այվազյանը: Սակայն, ըստ «Փաստի» տեղեկությունների, Քեթրինի Միհրանը Վարդանին համոզել է չդնել իր թեկնածությունը` հօգուտ Վահանի: Փոխարենը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Իսկ ներկայի պետ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր