211652_close_icon
views-count991 դիտում article-date 20:06 30-11-2023

ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին

Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կգործուղվեն Վաշինգտոն՝ մասնակցելու խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահի համապատասխան կարգադրությունից:

Խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին մասնակցելու համար պատգամավորները Վաշինգտոն կգործուղվեն դեկտեմբերի 6-9-ը:
 

Նմանատիպ նյութեր