211652_close_icon
views-count37739 դիտում article-date 15:40 01-12-2023

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արարատի մարզում հայտնի «Դելիս» գիշերային ակումբում. հարազատ եղբայրները ծեծի են ենթարկել ակումբի տնօրենին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Երևան-Երասխ ավտոճանապարհի «Դելիս» գիշերային ակումբի հարակից տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Թ.-ն, 34-ամյա Սարգիս Ս.-ն և 33-ամյա Սերոբ Ս.-ն, որի ընթացքում Սարգիս և Սերոբ Ս.-երը ձեռքերով հարվածներ են հասցրել Դավիթ Թ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Պարզվել է նաև, որ մինչ այդ «Դելիս» գիշերային ակումբում հաճախորդների և ակումբի աշխատակիցների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում Սարգիս Ս.-ն հարվածել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Արիս Հ.-ին, ում պատճառվել է ֆիզիկական ցավ, իսկ հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում: 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և Դավիթ Թ.-ին, Սարգիս և Սերոբ Ս.-երին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Թ.-ն «Դելիս» գիշերային ակումբի տնօրենն է, իսկ Սարգիս և Սերոբ Ս.-երը հարազատ եղբայրներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր