26311 դիտում
21:36 23-11-2023
Հերթական ծեծկռտուքը՝ Երևանում գործող «Քրեյզի» գիշերային ակումբում. եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց. կասկածյալը ակումբի անվտանգության աշխատակիցն է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Եղվարդի բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ, որոնց մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Հմայակ Գալստյանն է և 33-ամյա Գևորգ Գալստյանը:
Վերջիններս հիվանդանոցում չէին հայտնել իրենց ինքնությունը:
Տեղում ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի Նորք Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն նրանց և ակումբի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 30-ամյա Աղասի Գալստյանի միջև:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց դիմած Հ. և Գ. Գալստյանները հարազատ եղբայրներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։