1771 դիտում
22:51 01-12-2023
«Ստեղծագործելը ինձ համար հաճույք է, ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար». մակագիր-հեքիաթագիր Հասմիկ Ափոյան
Մասնագիտությամբ մանկավարժ - կենսաբան Հասմիկ Ափոյանը հրապարակեց իր երկրորդ հեքիաթը, որը կոչվում է «Աստիճանը»։ Տիկին Ափոյանը իր խոսքում նշեց, որ եկել է այն համոզմանը, որ երեխաներին ճանաչելու փորձը ձեռք է բերել իր դասավանդման տարիներին և աշխատելով դպրոցում, կարողացել է հասկանալ երեխաների հոգեբանությունը և հենց սա էլ շարժառիթ է հանդիսացել գրելու հեքիաթներ։
Իմ բոլոր հեքիաթները բարի ավարտ ունեն, բարություն և սեր են սերմանում և ապացուցում, որ այս երկուսը կփրկի աշխարհը։ Դուք արդեն կարդացել եք իմ առաջին գիրքը՝ «Խաղալիքների տունը», և համոզվել, որ սերը և նվիրվածությունը կփրկի աշխարհը։
Գրողն պատմեց, որ սկզբից գրվում է հեքիաթը, ապա նոր ստեղծվում հերոսները, բայց իր աօաջի գրքի՝ «Խաղալիքների տան» դեպքում հակառակն է եղել։ Նրա աղջիկը ստեղծ է տիկնիկները, ապա մակագիրը գրել է հեքիաթը։
Թե ինչու ընտրեց հեքիաթի ժանրը, Տիկին Ափոյանը պատասխանեց, որ գրականությունը կյանքի ուղի է բացում, ճիշտ ապրել է սովորեցնում և հուսահատությունից դուրս գալու դեղաբույսեր է տալիս և այդ հուսահատության վերջում լույսն է ցույց տալիս, այսինքն կարդալով որքան խորանում ես բովանդակության մեջ, այնքան ավելի հեշտ է դառնում ապրելը և ստանում ես լիքը հարցերի պատասխան։.
Ստեղծագործելն ինձ համար հաճույք է, ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար։ Եթե նկարչի համար իր ստեղծագործելու գործիքները վրձիներն են, քանդակագործի համար իր մուրճն ու քարը, ապա ինձ համար գրողի գործիքը իր խոսքն է, և այն պետք է լինի միայն ճշամրտացի, և երբ գիրքը լույս տեսավ ու եթե այնտեղ դու տեսենես ինչ-որ մտքի վրիպակ դու այլևս չես կարող այն ուղղել և ամենակարևորը, գրածդ պետք է հասնի երեխայի հոգուն։
Տիկին Ափոյանը նշեց, որ երբեք ուշ չէ նոր բան փորձել, և ինքը գրել սկսել է 60 տարեկանում։ Ապա խոսեց նաև «Աստիճանը» գրքի ստեղծման մասին։
Աստիճան տեսել եմ մի հեռավոր գյուղում՝ խորդանոցի պատին հենած և նրա տեսքն ինձ հուշեց իր հին լինելը։ Իհարկե ես մոռացել էի նրա գոյության մասին, մինչ այն պահը, երբ ինքնաթիռում նստած ժամանակ տեսա ինչպես է ուղեկցորդուհին աստիճանի վրա կանգնում ինչ–որ բան վերցնելու համար։ Մտովի հիշեցի տարիներ առաջ իմ տեսած այն անշուք աստիճանը և սկսեցի գրել իմ հեքիաթը։Կարելի է ասել այն կյանք առավ և ավարտվեց հենց ինքնաթիռում։
Իսկ վերջում Մակագիրը նշեց , ոյ իր հեքիաթներում առարկաները կենդանանում են և սկսում են ապրել իրենց կյանքով, և հույս ունի, որ մի օր նաև կլինի այդ առարկաների ցուցահանդեսը։
Նշենք, որ Հասմիկ Ափոյանի գրքերը կարող եք ձեռքբերել «Զանգակ» գրատներից։
Հեղինակ՝ Վարսի Հակոբյան

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»