2005 դիտում
23:13 01-12-2023
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով րոպեներ առաջ տիեզերք արձակվեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնարկը հեռարձակվում էր ուղիղ։
Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։
«Հայասաթ-1» արբանյակը CubeSat (քյուբսաթ) ձևաչափի է և ունի 10սմ x 10սմ x 10սմ չափեր։ Այն ստեղծվել է Հայաստանում և հանդիսանում է առաջին հայրենական արբանյակը։
Արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։
Այն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։

Նմանատիպ նյութեր
2894 դիտում
19:36 28-05-2022
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թվականին. Հակոբ Ճաղարյան
1347 դիտում
12:27 26-05-2022
Տիեզերք դուրս բերվեց Հայաստանի առաջին արբանյակը. Փաշինյան
1225 դիտում
22:04 28-11-2023
Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին
Այս բաժնից
757 դիտում
21:32 17-10-2024
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը
571 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
541 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա