211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:03 02-12-2023

Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է

Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում: 

Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Նմանատիպ նյութեր