48018 դիտում
14:40 04-12-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Mercedes G-ում. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 21 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Հրշեջների աշխատանքը հետաքրքիր քաղաքացիների կողմից չխոչընդոտելու նպատակով նույն վաշտի պարեկ Հովհաննես Դավթյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 45-ամյա Անուշավան Հովհաննիսյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող Mercedes G մակնիշի ավտոմեքենայում:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Թե ի՞նչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակը պատճառը, որն ամբողջությամբ տարածվել է մեքենայում, պարզվում է:
Դեպքի վայրում նշում էին նաև, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, և այդ տեղեկությունը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզում են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+