51854 դիտում
20:43 08-12-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի. այն դուրս բերելու համար ժամանել են փրկարարներ. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան 7-րդ փողոցի նրբանցքներից մեկի տան վերելակի հորանում քաղաքացի է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բագրատունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Դին դուրս բերելու համար ոստիկանությունը դիմել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լևոն Շ.-ն է, ում տարիքն ու բնակության հասցեն պարզվում են:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+