41367 դիտում
17:02 09-12-2023
Երևանի Հանրապետության փողոց նրբանցքում դեռ կանգուն մնացած թվով 2 տան բնակիչների կյանքը մղձավանջի է վերածվել. ապրում են մի «կղզյակ»-ում, որտեղ շուրջբոլորը շենքերի հիմքեր են փորված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևան քաղաքի Ֆիրդուս թաղամասի Հանրապետության փողոց նրբանցքում դեռ կանգուն մնացած թվով 2՝ 8 և 10 համարի տների բնակիչների օրը մղձավանջի է վերածվել: Բանը կայանում է նրանում, որ բոլոր տները գերակա շահ են ճանաչվել, օտարվել և փոխհատուցում տրամադրվել, սակայն այս 2 տների բնակիչները համաձայն չեն փոխհատուցման հետ, իսկ 10-րդ տան բնակիչներին, չնայած որ արդեն 40 տարի ապրում են այդ տան մեջ, տվել են փոխհատուցում սեփականատիրոջը՝ մասնակի: Նրանք ապրում են 9 հոգով, որոնցից մեկը հաշմանդամ է, իսկ տունը այլ անձի անունով է, ով փոխհատուցումը ստացել է, բայց գույքի դիմաց, այլ ոչ թե հաշվառված անձանց փոխարեն:
Այժմ դիմել են դատարան և գործը ընդունվել է վարույթ:
Ընտանիքի անդամները միայն խնդրում են Երևանի քաղաքապետարանից, որը պնդում է, որ իրենց տրվել է փոխհատուցում, նշեն, թե իրենց՝ հաշվառվածներին, ինչ փոխհատուցում է տրվել և տրամադրի որևէ փաստաթուղթ, որում նշվում է տան անդամների անունները, հակառակ դեպքում կնշանակի, որ տեղի է ունեցել խարդախություն, որը փորձում են կոծկել՝ նշելով օրենքի կետեր:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ արդյոք օրենքի որևէ կետով ասվում է, որ 40 տարի նույն հասցեում ծնված, հաշվառված ու մինչև օրս նույն հասցեում ապրող մարդկանց պետք է զրկել իրենց վերջին կացարանից՝ անօթևան թողնելով 9 մարդու:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+