50857 դիտում
12:09 10-12-2023
Արդեն 20 օր է՝ «որպես զարդ» Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ մասում կայանված КамАЗ-ը լուրջ խոչընդոտ է հանդիսանում երթևեկության համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՐԱՑՎԱԾ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից ու մայրաքաղաքում երթևեկող քաղաքային տրանսպորտի, այդ թվում՝ տրոլեյբուսների ու ավտոբուսների վարորդներից, ովքեր խնդրում են, որպեսզի Պարեկային ծառայությունը միջոցներ ձեռք առնի մոտ 20 օրից ավելի Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ հատվածում «որպես զարդ» КамАЗ մակնիշի բեռնատարը հեռացնելու համար։
Ճիշտ է՝ բեռնատարը օր առաջ պետք է հեռացվի, քանի որ այն վտանգ է պարունակում մյուս վարորդների համար, մանավանդ գիշերային ժամերին, երբ անջատվում է արտաքին լուսավորությունը, ամեն պահի կիսաոլորան այդ հատվածում կայանված КамАЗ-ը կարող է դառնալ վթարի, այդ թվում՝ ողբերգական, պատճառ։ Մեքենան ամեն պահի կարող է մխրճվել КамАЗ-ի հետնամասը։
ԼՐԱՑՈՒՄ - Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի կարգադրությամբ, պարեկները հայտնաբերել են КамАЗ-ի վարորդին, ով ավտոմեքենան տեղափոխել է արդեն։
Ճանապարհահատվածը դարձել է ոչ վտանգավոր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38115 դիտում
11:35 18-01-2018
ՃՈ-ն առգրավեց երթևեկության համար խոչընդոտ հանդիսացող իրերն ու առարկաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ