27710 դիտում
21:10 14-12-2023
Քարաթափում՝ Վայոց ձորի մարզում․ ՊԾ վաշտի պարեկներն ու Եղեգնաձորի փրկարարները, չսպասելով ճանշինի ժամանմանը, ճանապարհից հեռացնում էին երթևեկության համար խոչընդոտ դարձած քարերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր – Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ենթասպա Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի և դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հովիկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Առաքելյանը։
Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում ու մինչ կժամանեին Վայոց ձորի մարզպետարանի և ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները պարեկները ու փրկարարները, չսպասելով նրանց ժամանմանը, իրենք սկսեցին քարերը հեռացնել ճանապարհից, ապա ժամանած մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և կապի բաժնի ծառայողներն ու ճանապարհն սպասարկող «Քարավան» ՍՊԸ-ի աշխատակիցները կարճ ժամանակում ճանապարհից հեռացրեցին քարերը։
Քարաթափման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+