123744 դիտում
19:39 10-12-2023
ՊԾ պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով իրականացվեց «Յաշիկիդ մեջ տարոսիկ բռնես» օպերացիան. Կոտայքի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին «ուղեղից թոփալ յաշիկավարներին», ովքեր երթևեկությունը վերածել էին «աջափսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները իրենց օպերատիվ աշխատանքի արդյունքում ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հարսանեկան արարողության մասնակիցներից 3 «յաշիկավար» չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկում են հետընթաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար, ինչի արդյունքում նաև երթևեկությունը կաթվածահար է լինում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և ավագ պարեկ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ, պարզում են, թե ովքեր են նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, երթևեկությունը վերածել «աջափսանդալ»-ի, և որ նրանք մասնակցում են հարսանեկան արարողության և Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ուղևորվել են Զովունի գյուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկը:
Տեղում Ա. Խուդինյանի հանձնարարականով իրականացվում է «յաշիկիդ մեջ տարոսիկ բռնես» օպերացիան, ու քանի որ երթուղին հնարավոր է մի քանի ճանապարհահատվածով լիներ, Կոտայքի գումարտակի պարեկները մի քանի ուղղություններով մեկնում են դարձյալ ռեստորանային համալիր, որտեղ էլ «կենացները քաղցրանում» են:
Պարեկները ռեստորանային համալիրի բակում հայտնաբերում են Mercedes G մակնիշի 11 LI 111 համարանիշի, Mercedes G մակնիշի 80 BB 555 համարանիշի և Mercedes G մակնիշի 22 SA 022 համարանիշի ավտոմեքենաները ու տեղում պարզում են՝ ովքեր են ենթադրյալ «լավ տղերքը», և նրանք, տեսնելով պարեկներին, ասես թե դառնում են «մսուր-մանկապարտեզի սան» ու խելոք ենթարկվում են պարեկների պահանջներին, ինչից հետո նշված ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes G մակնիշի 22 SA 022 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Սամվել Անդրեասյանը, Mercedes G մակնիշի 11 LI 111 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հայոցյանը, իսկ Mercedes G մակնիշի 80 BB 555 համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Պողոսյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+