53510 դիտում
19:06 18-12-2023
ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևանի գնդի հրամանատարը իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ պարեկները դաբրո ունեն» օպերացիան․ հետապնդվել ու վնասազերծվել են գերեզմաններ թալանող սրբապիղծները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սրբապղծություններ են կատարվում գերեզմաններում, հիմնականում գիշերային ժամերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ ՊԾ Երևանի գնդի գումարտակների պարեկները դարանակալումներ են իրականացրել գերեզմանատների տարածքում։
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում ժամը 04։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարբախի գերեզմաններում Niva մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ գտնվող անձինք, հնարավոր է, իրենց սև գործն են անում։
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա․ Իսախանյանի որոշմամբ Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ մի խումբ պարեկներ գերեզմանատան տարբեր հատվածներում, ժողովրդի լեզվով ասած, «զասադ» են նստում։ Տեղում Ա․ Իսախանյանը իրականացնում է «Հանդերձյալ աշխարհում էլ պարեկները դաբրո ունեն» օպերացիան։
Կարճ ժամանակ անց պարեկները համոզվում են, որ տեղեկությունը հավաստի է և 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Վարդան Միրզոյանը նկատում են կասկածելի Niva-ն և կանգնեցնում, սակայն «գող կատվի նման» նրանք դիմում են փախուստի։ Սկսվում է հետապնդումը ու քանի որ Niva-ն ուղևորվում է դեպի Արմավիրի մարզ, տեղեկությունը փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և վարչության պետ Արթուր Բդոյանի հանձնարարականով մարզի քրեական հետախույզներն ու ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները ուղևորվում են Niva-ի ենթադրյալ գտնվելու վայրի ուղղությամբ։
Երևանի գնդի պարեկներին հաջողվում է նրանցից մեկին բռնել, իսկ մյուսին հաջողացնում է բռնել ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արամայիս Սարգսյանը, ով մոտ 600 մ հետապնդում է ճիվաղին, սակայն կարողանում է «որսալ» նրան։
Երբ տականքները պարեկների կողմից բռնվում են, ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է գերեզմանոցներից թալանված մեծ քանակի ալյումինե ճաղավանդակներ։
Նշված անձինք տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տեղում պարզվում է նաև, որ ստահակները ալյումինե ճաղավանդակները գողացել են Արարատի մարզի գերեզմանատներից մեկից։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված անձինք ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև գողոնը և այն տեղափոխած Niva-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն կատարողները Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Պետրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Էդգար Մանուկյանն են։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+