211652_close_icon
views-count3004 դիտում article-date 20:04 13-12-2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գրիգորյանի տանը

 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 13-ին այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գրիգորյանի տուն: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Մխիթարի ծնողների՝ Կորյուն Զաքարյանի, Նազելի Գրիգորյանի և հորեղբոր՝ Ալբերտ Զաքարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Մխիթարի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: 

«Մխիթարի հարազատները վարչապետի տիկնոջը մանրամասներ են պատմել իրենց զավակի սպորտային կարիերայից: Մխիթարը զբաղվել է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, հաղթել բազմաթիվ մենամարտերում: 

Հարազատները պատմում են՝ Մխիթարը անհամբեր սպասում էր 18 տարին լրանալուն, ասում էր՝ պարտավոր է բանակ գնալ ու հայրենիքը պաշտպանել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Մխիթարը 2 ամսվա ծառայող է եղել, սակայն հասցրել է առանձնանալ խիզախությամբ: Տարբեր իրադրություններում մի քանի անգամ փրկել է ընկերների կյանքը, ապա վերադարձել առաջնագիծ՝ մարտը շարունակելու: Մխիթարը զոհվել է հոկտեմբերի կեսին, հայրն ու հորեղբայրը շուրջ երկու ամիս մասնակցել են որոնողական աշխատանքների: 

Նշվում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարի հարազատներին՝ խիզախ որդի լույս աշխարհ բերելու և դաստիարակելու համար: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր