211652_close_icon
views-count2473 դիտում article-date 22:07 13-12-2023

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր. Հակոբյանը 3-րդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկեց 107 և հրեց 123 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա երրորդն է:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: 
 

Նմանատիպ նյութեր