211652_close_icon
views-count17681 դիտում article-date 22:43 13-12-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Խարբերդի տներից մեկում գազաբալոնի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել. տանտիրուհին այրվածքներ է ստացել և բուժօգնություն ստացել բժիշկների կողմից. այրվել է նաև նրա ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Արտյոմ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն և չխոչընդոտեն հրշեջների աշխատանքը:

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել տանտիրուհուն՝ 67-ամյա Էլմիրա Օ.-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նրա տանը և հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է գազաբալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը:

Այրվել է նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան: 

Էլմիրա Օ.-ն բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացվելուց:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր