54262 դիտում
17:54 28-07-2018
Արտակարգ դեպք Երևանում. պատշգամբում բադրիջան խորովելու հետևանքով տանտիրուհին այրվածքներ է ստացել. օպերատիվ են գործել բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վերին Անտառային 138/3 հասցեում պայթյունի ձայն է լսվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե պայթյուն է, այլ նշված շենքի բնակչուհի՝ 43-ամյա Վարսիկ Ս.-ն փոքր գազաբալոնի վրա բադրիջան խորովելիս այրվածքներ է ստացել, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+