211652_close_icon
views-count1372 դիտում article-date 16:32 14-12-2023

Երևանի առաջարկն անընդունելի է. Բաքուն զnրքերը հետ չի քաշի սահմանից. Բայրամով

Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի սահմանից, դա անվտանգ չէ. այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը հետ քաշվեն այն դեպքում, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Նմանատիպ նյութեր