211652_close_icon
views-count1000 դիտում article-date 22:21 02-05-2024

Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով

Ադրբեջանը տրամադրված է իրական արդյունքների հասնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր տարերում։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ընդունելով հումանիտար և մշակութային հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն` Բայրամովը խաղաղության օրակարգի շրջանակում դրական առաջընթաց է գնահատել սահմանազատման հանձնաժողովներում ձեռք բերված համաձայնությունը։

Շվիդկոյը Բաքվում մասնակցել է միջմշակութային երկխոսության միջազգային ֆորումին։

Նմանատիպ նյութեր