211652_close_icon

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է երկրի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի հետ

views-count1372 դիտում article-date 21:49 14-12-2023
Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության հարցերին, կարևորվեց ոլորտային համապատասխան հանձնաժողովների միջև փոխայցերի և հանդիպումների կազմակերպումը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր