44387 դիտում
10:04 15-12-2023
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Մուսալեռ գյուղի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser-ը, Opel Astra-ն ու Opel Zafira-ն. Toyota-ն բախվել է բազալտե եզրաքարին ու հայտնվել հանդիպակաց գոտում. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 21-ամյա Արտաշես Իսահակյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, 36-ամյա Միշա Մարտիրոսյանի վարած Opel Astra և 71-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի, գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Գրիգորյանն ու պարեկ Արամ Ալավերդյանը:
Պարեկները օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում վթարից հետո նշված վայրում առաջացած խցանումը, որը անցնում էր մոտ 1,5 կիլոմետրը, կարճ ժամանակում բացվեց, ու հիմա երթևեկությունը դարձել է անցանելի:
Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+