211652_close_icon
views-count4039 դիտում article-date 10:40 04-01-2025

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford»-ն ու «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսօրին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Ա․ Վ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Արթուր Թոխատյանն ու Էդգար Սահակյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել  են սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր