211652_close_icon

Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը. ելույթ է ունեցել Փաշինյանը

views-count1447 դիտում article-date 19:55 16-12-2023
Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։

Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

Նմանատիպ նյութեր