211652_close_icon
views-count1513 դիտում article-date 23:00 16-12-2023

Իսրայելական բանակը գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող կաթոլիկ եկեղեցին

Իսրայելական զինվորականները գնդակոծել են Գազայի հատվածում գտնվող կաթոլիկ եկեղեցին։ Պաղեստինյան անկլավում տիրող իրավիճակի մասին հայտնել է Vatican News պորտալը։

Նախնական տեղեկություններով՝ հրետակոծության հետևանքով ծանր վիրավորվել է առնվազն երկու կին։ Պարզվել է, որ նրանք տարեց մայր ու դուստր են, որոնց փրկել չի հաջողվել։

Ինչպես պարզաբանել են լրագրողները, հարձակման ենթարկված շինությունը պատկանում է Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցուն, որը թույլ է տվել հարյուրավոր փախստականների ապաստանել այդ տարածքում։ Ընդ որում, Ֆրանցիսկոս պապը բազմիցս կապ է հաստատել տաճարի ներկայացուցիչների հետ։

Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի տվյալներով՝ շինությունը ներկայումս շրջափակված է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներով։ Իսրայելցի ​​զինվորականները հայտնել են, որ եկեղեցու տարածքում տեղակայված են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրթիռային կայաններ։

Նմանատիպ նյութեր