59073 դիտում
09:19 17-12-2023
Երևանում ռուսների կողմից աղմկահարույց խուլիգանությունը բացահայտվել է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների շնորհիվ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` վերջերս Հանրապետությունում մեծ հնչեղություն ստացած ՌԴ քաղաքացիների կողմից խուլիգանույթան դեպքը բացահայտվել է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եթերի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 9-ին, ժամը 00։25-ի սահմաններում Վ․ Ղուկասյանը իր տելեգրամյան էջում տեսանյութ է տեղադրել և ահազանգ է հնչեցրել իրավապահներին, որ մի աղջիկ և տղա հավանաբար թմրանյութի ազդեցության տակ, մոտենում են ծաղիկ կամ միրգ վաճառողներին և ցուցաբերում լկտի պահվածք, մրգերն ու ծաղիկները շպրտում ու տրորում են։
Վ․ Ղուկասյանի շնորհիվ պարզվում է այդ լկտի պահվածք ցուցաբերած անձանց քաղաքացիությունը։
«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վ․ Ղուկասյանի եթերից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ օպերլիազորի ստացված օպերատիվ տվյալներով ճշտում են կատարողների ինքնությունը և նույն օպերլիազորի տվյալներով իմանում են, որ նրանցից մեկը մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան և պատրաստվում է լքել Հայաստանը։
Քրեական հետախույզները մեկնում են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ձերբակալում են ՌԴ քաղաքացի 21-ամյա Կիրիլ Ագաևին, իսկ մյուսին ժամեր անց հայտնաբերում են Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի տներից մեկից։ Նա ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մաքսիմովսկայան է։
Նշված անձինք տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժին և պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան փողոցի 29 հասցեում գտնվող «արագ սննդի» կետում, որտեղ դիտավորյալ վնասել են գույքը, մրգերը նետել են աշխատակցի վրա, ապա վնասել Մաշտոցի պողոտա 24 հասցեում գտնվող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները, դրանից հետո բացահայտ կերպով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ։
Նշված անձինք ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։