63512 դիտում
15:20 22-12-2023
«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում տեղադրված աղմկահարույց, քստմնելի դեպքը Արմավիրի ոստիկանները տաք հետքերով բացահայտել էին դեռ ամիսներ առաջ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ կատարում մի աղջկա նկատմամբ։ Հրապարակվել է նաև հեռախոսազրույց, որտեղ աղջիկը պատմում է, թե տղամարդն ինչեր է արել իր հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքը օպերատիվորեն բացահայտվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից՝ դեռ ամիսներ առաջ՝ տաք հետքերով, որի մասին տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ կարճ ժամանակում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ-հետախուզական խումբ, որի ղեկավար էր նշանակվել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Պարզվել էր, որ քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերել են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Պարզվել էր, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ:
Այդ փաստը ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը նույնպես հաստատել էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։