211652_close_icon
views-count1132 դիտում article-date 12:51 17-12-2023

Իրանը մեղադրել է Իսրայելին ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում գործած ահաբեկիչներին աջակցելու մեջ

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Իսրայելին մեղադրել է Իրանի հարավարևելքում գտնվող Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա մահաբեր հարձակում իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ: Փոխանցում է News.am-ը։

Իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նախարարն ասել է, որ մեկնում է Ռասկ՝ ստուգելու ուրբաթ օրը տեղի ունեցած մահաբեր ահաբեկչության հետաքննությունը, որի հետևանքով 11 իրանցի ոստիկան է զոհվել, ևս վեցը վիրավորվել է:

Նա ընդգծել է, որ ահաբեկիչները «խմբավորումներ են, որոնց աջակցում է սիոնիստական ​​ռեժիմը»։

«Մենք ակնկալում ենք, որ մեր հարևանը (Պակիստանը) ավելի մեծ վերահսկողություն կիրականացնի համատեղ սահմանին, քանի որ պարզ է դարձել, որ ահաբեկչական խմբավորումները գալիս են սահմանի մյուս կողմից», - ասել է Իրանի ներքին գործերի նախարարը։

Նմանատիպ նյութեր