211652_close_icon
views-count1329 դիտում article-date 15:21 20-03-2015

Հնդկաստանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է եղել. կա 6 զոհ

Պակիստանի սահմանից ոչ հեռու՝ Հնդկաստանի Քաշմիր նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է եղել, որի հետևանքով 6 մարդ է մահացել: Զոհվածների թվում կա 1 ոստիկան, 2 զինվոր, երկու զինյալ և 1 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է AP գործակալությունը: Դեպքի մասին հայտնի է այն, որ ոստիկանական համազգեստ հագած զինյալները ներխուժել են Կատխուա քաղաքի ոստիկանական բաժանմունք և պատանդ վերցրել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել, որը տևել է մոտ 5 ժամ: Հայտնի չէ, թե հարձակվողները քանիսն են եղել և ով է պատասխանատու միջադեպի համար:

Նմանատիպ նյութեր