211652_close_icon
views-count69175 դիտում article-date 14:30 18-12-2023

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. կա 1 զոհ, 3 վիրավորներից մեկը անչափահաս է. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղից 1 վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, մեկն էլ, ով անչափահաս է, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթսուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթ խումբը, ովքեր վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ: 
 
Տեղում նույն վաշտի պարեկներ Սամվել Պողոսյանն ու Եսայի Մալխասյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Դեպքի վայրից  Ա. Բդոյանը, Հ. Արիստակեսյանն ու ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը մեկնել են հիվանդանոց՝ վիրավորների վիճակին տեղում ծանոթանալու համար:
 
Վթարի մասին Ոստիկանության Մեծամորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական վկայականով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր