24926 դիտում
09:53 19-12-2023
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Տիգրանաշենի ոլորաններում Foton մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ օպերատիվ են գործել ՊԾ Արարատի գումարտակի պարեկներն ու տեղի ճանշինը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպք վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր ճանապարհը մաքրել են կողաշրջման հետևանքով թափված դիզվառելիքից։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարատկում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+