24967 դիտում
14:53 02-12-2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. «Foton» մակնիշի իրանական բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հասան Տոռաբը իր բարած «Foton» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, Տաթև-Լծեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաբեռ Հասան Վանդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աղվանու հենակետի փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտաի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+