211652_close_icon
views-count1105 դիտում article-date 19:09 19-12-2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է հեռագրում:

Նմանատիպ նյութեր