211652_close_icon
views-count1288 դիտում article-date 07:33 20-12-2023

Դավիթ Առաքելյանի ցուցումով այս ցրտին սալիկապատում են ԱԺ բակի սրճարանի ճեմուղին, իսկ նիստերի սենյակի սեղանները քերված են, մաշված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի ընթացքում էլեկտրոնային աճուրդ եւ «Գնանշման հարցում» գնման ընթացակարգերով ձեռք է բերել կահույք, խորհրդակցությունների սենյակի կահույք եւ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար փափուկ կահույք։ Նշված գնումների գործընթացների արժեքը կազմել է 7 մլն 810 հազար դրամ։

Սրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ Ազգային ժողովի 334 սենյակի կահույքը գտնվում է անմխիթար վիճակում։ Նիստերի սենյակի սեղանները քերված են, մաշված, աթոռները՝ հնամաշ, քանդված կարերով:

Եւ ստացվում է, որ Ազգային ժողովը զվարճանքների եւ տուրիստական այցերի համար պետբյուջեում միլիոններ ունի, սակայն 334 սենյակը մաշվում ու մաշվում է:

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ-ի բակում սրճարան է կառուցվում, ընդ որում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ցուցումով դեկտեմբերյան ցրտին սալիկապատում են սրճարանի ճեմուղին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր