2890 դիտում
14:40 20-12-2023
Ռուս ծրագրավորողները մշակել են նեյրոցանց, որը բացահայտում է Telegram-ի անանուն ալիքների տերերին
Ռուսաստանում ստեղծվել է նեյրոցանց, որը կարող է բացահայտել Telegram-ի անանուն ալիքների սեփականատերերին։ Արհեստական բանականության այս գործիքը, որը կոչվում է «Ընկեր մայոր» («Товарищ майор»,) ներքին փորձարկում է անցնում T.Hunter ընկերությունում, տեղեկացնում է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության մամուլի ծառայությանը։
«Մշակվել է մեթոդների և տեխնիկայի բազային անթոլոգիա, որը մասնագետն օգտագործում է Telegram-ի ալիքն ուսումնասիրելիս, և այնուհետև այդ տեխնիկան ուսուցանվել է ծրագրին»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է T.Hunter-ի տեղեկատվական և վերլուծական հետազոտության բաժնի ղեկավարը Իգոր Բեդերովը։
Նա նշել է, որ այս գործընթացը ներառում է Telegram ալիքի ադմինիստրատորների մասին տեղեկությունների հավաքում ալիքի նկարագրությունից, արխիվացված պատճեններից, գրառումներից, ինչպես նաև հրապարակված ֆայլերի մետատվյալների ստացում։ Նեյրոցանցը կարող է անհրաժեշտ տեղեկություններ գտնել նաև հաղորդագրությունների ենթագրերում, ներկառուցված չատում, սթիքերների փաթեթներում, փաստաթղթերում և ալիքում վերբեռնված տեսանյութերում:
Իգոր Բեդերովը պարզաբանել է, որ նոր ծրագիրը կատարում է գործողություններ, որոնք կանի փորձագետը. այն վերլուծում է տվյալների արտահոսքը, դրանք համապատասխանեցնում օգտատիրոջ անվան կամ լուսանկարի հետ, սակայն դա անում է ավելի արագ և ավելի լավ, քան մարդը:
Հարցման ժամանակ նեյրոցանցը ցույց է տալիս տեղեկություններ բջջային հեռախոսների մասին, որոնք կապված են օգտվողի պրոֆիլի, հասցեի և այլ թվային հետքերի հետ, որոնք կարող են լինել վերլուծված բովանդակության մեջ: Բացի դրանից, նեյրոցանցը վերլուծում է այլ նույնացուցիչներ և նաև տվյալներ է ստանում համայնքներից սոցիալական ցանցերում, բլոգներում և կայքերում:
Բեդերովի խոսքով՝ արհեստական բանականությունը հիմնված է ամենատարածված տեքստային նեյրոցանցերից մեկի վրա, որն աշխատում է T.Hunter սերվերների վրա։ Այն օգտագործելու համար գրվել է Telegram բոտ ծրագրային ապահովման հետ փոխգործակցությունը պարզեցնելու համար:
Նա նաև նշել է, որ նեյրոցանցի երկրորդ գործառույթը իրավաբանական անձանց նույնականացման համարով ստուգելն է։
Ընկերությունը հայտնել է նաև, որ ծրագրի ամբողջական տարբերակի թողարկումը նախատեսվում է 2024-2025 թվականներին։ Այն նախատեսված է պետական կամ մասնավոր կազմակերպությունների համար, որոնք հետաքննում են անանուն Telegram համայնքների հետ կապված կիբեռհանցագործությունները։

Նմանատիպ նյութեր
16323 դիտում
21:41 18-12-2018
Վանաձորի թիվ 27 դպրոցի փոքրիկ ծրագրավորողները ներկայացրեցին իրենց աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2205 դիտում
12:08 26-06-2014
Հսկա ալիքների սանձահարում. ֆոտոշարք
3920 դիտում
10:38 30-05-2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. գործարկվելու է «TELEGRAM» բջջային հավելվածը
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին