211652_close_icon
views-count16326 դիտում article-date 21:41 18-12-2018

Վանաձորի թիվ 27 դպրոցի փոքրիկ ծրագրավորողները ներկայացրեցին իրենց աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի սաները ներկայացան հաշվետու դասով: Ծրագրավորման խմբակը գործում է 2018 թ ապրիլից,աշակերտները ուսումնասիրում են Kodu Game Lab,Scratch և Html/Css: Խմբակավար Լուսինե Պետրոսյանն իր խոսքում նշեց. «Խմբակն իր առջև 2 գերխնդիր է դրել` ուսումնասիրել և յուրացնել ծրագրավորման հիմունքները և ստացված գիտելիքներն օգտագործել ուսումնական պրոցեսում, այսինքն՝ աշակերտները պատրաստում են տարբեր խաղեր, որոնք օգտագործվում են դասերի ընթացքում»: Երեխաները հյուրերին և տնօրինությանը ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները` խոստանալով, որ հետագայում իրենց աշխատանքը կկիրառեն տարբեր հարթակներում: Տնօրեն Գարեգին Քարհանյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներից և Լ. Պետրոսյանից` նշելով, որ այս ամենը շարունակական բնույթ է կրելու և դպրոցը պատրաստվում է համագործակցել Ինսիգեյթ իրական դպրոցի հետ, որտեղ աշակերտները հնարավորություն կստանան հետագայում շարունակել ուսումը: Լուսանկարները և տեսանյութը` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր