211652_close_icon

Ջրային պարեկային ծառայության նավը ջրային որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել, պարեկները գործել են իրենց իրավասության շրջանակներում․ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան

views-count48802 դիտում article-date 12:12 21-12-2023
Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, թե Ջրային պարեկային ծառայության նավը հարվածել է ձկնորսներից մեկի նավակին, ինչի արդյունքում այն շրջվել է, իսկ ձնկորսները հրաշքով փրկվել են։

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ։

Ջրային պարեկային ծառայության նավը ջրային որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել։

Ջրային պարեկները գործել են իրենց իրավասության շրջանակներում» ։

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան

Նմանատիպ նյութեր