826 դիտում
19:10 21-12-2023
Մամուլի դեմ կազմակերպված հարձակումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում. ՀԺՄ
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլև իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ:
Այսպես՝ իր ելույթում Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես ասել է.
«Մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, ինչ-որ մեկի մասին հոդված պատվիրի, վատ, որ պախարակի մարդուն, ինչը նորմալ երևույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ asekose.am-ի, կամ «Հրապարակի» համար, ու հետո այդ հրապարակումները գան ու տեղ գտնեն եզրակացության մեջ»:
Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին և առաջարկել միասին գնալ Ազգային անվտանգության ծառայություն կամ ՀՀ դատախազություն, որպեսզի վերջինս իր հնչեցրած մեղադրանքների առնչությամբ հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ՝ բնականաբար, դրանից բխող բոլոր քրեաիրավական ընթացակարգերի ուղեկցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մերժել է իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաև բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար:
Դեկտեմբերի 15-ին՝ վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո, «Ժողովուրդը» թեմայի վերաբերյալ տեսանյութ հրապարակեց, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, դատապարտեցին մամուլին լռեցնելու և թիրախավորելու՝ իշխանության քայլերը։
Տեսանյութը հրապարակվելուց տառացիորեն ժամեր անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկում՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ…»:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ազատ մամուլը թիրախավորելու բոլոր փորձերը, հատկապես՝ ԱԺ ամբիոնն օգտագործելու ու իշխանական պատգամավորի կարգավիճակից օգտվելու եղանակով էժան, որևէ փաստական հիմք չունեցող շահարկումների միջոցով:
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նման գործելաոճը, թիմակցին պաշտպանելու՝ պախարակելի մեթոդաբանությունը, ԱԺ պատգամավորին իր ուղիղ պարտականությունները կատարելու, այն է՝ լրագրողի հարցին պատասխանելուց կամայականորեն ազատելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու, այն խոչընդոտելու հակաօրինական փորձը:
Ցավոք, մամուլը, ազատ խոսքը, լրագրողներին թիրախավորելու, օրենսդրական փոփոխություններով այն կաղապարելու փորձերը, մամուլի վրա կազմակերպված, այդ թվում՝ սոցցանցային հարձակումները, հետապնդումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում, սակայն դրանց հեղինակներին հիասթափություն է սպասվում՝ ազատ մամուլի վրա տապանաքար դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Հայաստանի Ժուռնալիստների միություն

Նմանատիպ նյութեր
1006 դիտում
17:11 22-09-2014
ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները անբարոյական բնույթ են կրում. Նարիշկին
Այս բաժնից
646 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
967 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության