211652_close_icon
views-count829 դիտում article-date 19:20 21-12-2023

Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք. Ծառուկյանը՝ Արցախի մշակույթի և գիտության գործիչներին (լուսանկարներ)

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ։

Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվների և գործիչների՝ Հայաստանում մշակութային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, քննարկվել են հնարավոր աջակցության և համագործակցության ծրագրեր։

Գագիկ Ծառուկյանը նշել է. «Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք, իրար թև ու թիկունք լինելով։ Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը»։

Հանդիպման ընթացքում ծնվել են գաղափարներ, առաջարկներ, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր