211652_close_icon
views-count45140 դիտում article-date 19:53 21-12-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Իմ համարը քո համարին վնաս չէ» օպերացիան. BMW X6-ը հայտնաբերվեց ու տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում իրականացվել է «Իմ համարը քո համարին վնաս չէ» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում BMW X6-ի վարորդն առանց համարանիշի է ավտոմեքենան վարում։

Կարճ ժամանակում 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ռաֆիկ Պողոսյանն ու Հայկ Հովսեփյանը հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որը երթևեկում էր Արշակունյաց պողոտայում։ Պարեկները հետապնդում են առանց համարանիշների BMW X6-ը և Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց խաչմերուկում կանգնեցնում են այն, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ստուգմամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում են ռուսական համարանիշ, իսկ վարորդը ՌԴ քաղաքացի 38-ամյա Գոռ Դ.-ն է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր