211652_close_icon
views-count121466 դիտում article-date 21:50 05-03-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Բալագույն «յաշիկիդ» մեջ բալովս բալաթափ անեմ» օպերացիան․ բալագույն «յաշիկը» տեղափոխվեց «պլաշչադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով ավտոմեքենաներ, որոնց վարորդները իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենաների համարանիշները եղել են փոխարինված, որոշ վարորդներ էլ եղել են ոչ սթափ։

Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «ֆռֆռացող» բալագույն «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ պետ Արթուր Խուդինյանի և ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի կարգադրություններով Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրում է  «Բալագույն «յաշիկիդ» մեջ բալովս բալաթափ անեմ» անվանումը։

Կարճ ժամանակում 2-րդ գումարտակի պարեկների կողմից հայտնաբերվում է նշված ավտոմեքենան ու պարզվում է, որ տեղեկությունները հավաստի է։ Վարորդ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մ․-ն ավտոմեքենան վարում է իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական, ու երբ ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, վարորդի ընկերները նեղսրտում են՝ ասելով․ «Թառլան «յաշիկը» տարան «պլաշչադկա», մարդու վրից էլ մի քանի բալ կգցեն»․ հավանաբար նկատի են ունեցել ճանապարհային ոստիկանության բալային համակարգը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր