211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:15 21-12-2023

Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տարեվերջյան համերգին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել  «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին․

«Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում: 

Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և  նյութական օժանդակության  տրամադրումն ու նրանց  միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է:

Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում  հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»,- գրել է Ավինյանը։ 

Նմանատիպ նյութեր