2323 դիտում
18:55 22-12-2023
Իրադարձությունների հաջորդականությունը պարզ ապացուցում է, որ Ղարաբաղն ի սկզբանե սովորական խաղաքարտ էր․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրադարձությունների հաջորդականությունը պարզ ապացուցում է, որ Ղարաբաղն ի սկզբանե սովորական խաղաքարտ էր, որը տասնյակ տարիներ խաղարկվում էր արտերկրների և վերջիններիս հայաստանյան էմիսարների կողմից:
Տեսեք`
1988թ փետրվար` հզոր շարժում, ազգային զարթոնք,
1989թ դեկտեմբերի 1` պաշտոնական վերամիավորում,
1990 մայիս` իշխանափոխություն վերամիավորված Հայաստանում,
1990թ օգոստոսի 23` վերամիավորման վերահաստատում,
1991 սեպտեմբերի 2` կարգավիճակի փոփոխում, անջատում:
1994թ մայիս` այնուամենայնիվ, Հաղթանակ,
1998թ փետրվար` ընդհանուր քաղաքական կուրսի փոփոխում, ստատուս-քվո,
2018թ մայիս` չգիտեմինչ,
2020թ նոյեմբեր` խայտառակ չգիտեմինչ,
2023թ սեպտեմբեր` լուծարում,
2023թ դեկտեմբեր` մանկական խաղ:
Այս բոլոր թվերն Արցախի մասին են: Դրանք ասում են, որ Արցախի «հարցի լուծողների» հայկական էմիսարությունը երբեք հստակ չի պատկերացրել խնդրի լուծումը: Հակառակ դեպքում, իրարամերժ իրադարձություններ և իրավական ակտեր չէին լինի: Մարդիկ ուղղակի խաղում էին` մի օր թերզ էին բռնում, մի օր չորս թուղթ: Մի օր էլ «թարս կապույտ» եղան:
Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս էլ շարունակում են խաղալ: Այսօր Շահրամանյան Սամվելի խորհրդականն ասել է, որ «Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1-ից Արցախը չի լուծարվելու»: Չէ, լուրը լավն է, սակայն աշխարհում չկա գեթ մեկ գրավոր իրավական ակտ, որը վերացվել է այդ ակտը կայացրած պաշտոնյայի խորհրդականի բանավոր խոսքով:
Եթե խաղը պետք է շարունակեք այս ձևաչափով, ապա ունկնդիրներին մսուր-մանկապարտեզներից հրավիրեք»:

Նմանատիպ նյութեր
2665 դիտում
21:33 07-08-2023
Ինչո՞ւ է Լենցովը «уважаемый г-н», իսկ Արթուր Օսիպյանը՝ սովորական «гражданин»․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1027 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին