211652_close_icon
views-count2314 դիտում article-date 16:32 05-01-2024

Հագուստը մտավոր արժեքներից ավելի թանկ է, կամ ինչո՞վ է գրագողությունը տարբերվում սովորական գողությունից․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հագուստը մտավոր արժեքներից ավելի թանկ է, կամ ինչո՞վ է գրագողությունը տարբերվում սովորական գողությունից:

2017 թվականին ՀՊՏՀ այժմյա ռեկտոր Գրիգորյան Դիանան գողություն է կատարել ԱՄՆ «Neiman Marcus» հագուստի խանութից, դատապարտվել է ԱՄՆ դատարանի կողմից և, նույնիսկ` բանտում է նստել:

2018 թվականին ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի «պաշտպանած» դոկտորական ատենախոսությունը ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Ավետիս Քալաշյանի որոշ աշխատությունների կրկնօրինակն է, ինչպես նաև ռուս գիտնականներ Սպասկու, Գուսևի, Կարտաշևի և Լեբեդևի աշխատությունների «միքսը»:

Ի տարբերություն Գրիգորյան Դիանայի, այսրոպեական Հ.Հ-ն ակնհայտ գրագողության համար դատարանի կողմից չի դատապարտվել և շարունակում է անկաշկանդ պաշտոնավարել:

Ստացվում է, որ «Neiman Marcus»-ի հագուստը մտավոր արժեքներից ավելի թանկ է:

Նմանատիպ նյութեր