211652_close_icon
views-count1390 դիտում article-date 08:31 23-12-2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ. քննարկում է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում տարեվերջյան ամփոփիչ հավաք-քննարկում են պատրաստվում անել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Թե ինչ հարցեր են օրակարգում, «Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին, որ ամփոփելու են տարին, ինչպես նաեւ քննարկելու են առաջիկա անելիքները, խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված հարցեր:

Հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը։

«Մինչեւ տարեւերջ, այո՛, հանդիպում կլինի:

Ամփոփելու ենք անցնող տարին, մեր ձեռքբերումները, բացթողումները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաեւ մեր առաջիկա անելիքները»,-ասաց նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր